app-logo
about-us-page-image

Մեր մասին

Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է: Հանդիսանալով ամառանոցների վարձակալության ոլորտում համար մեկ ընկերությունը, մենք ձեզ առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն; Մեր հիմնական առաքելությունն է սպասարկել մեր հաճախորդներին ամենաբարձր մակարդակով՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր առանձնատանը:Մեր նվիրվածությունը և մանրուքների հանդեպ ուշադրությունը երաշխավորում է հիշարժան հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ ամառանոցներում

about-us-page-image

Մեր թիմը

Շուրջ 20 մասնագետներից բաղկացած մեր պրոֆեսիոնալ թիմն իր աշխատանքն իրականացնում է փայլուն հմտությամբ՝ բավարարելու անգամ ամենաքմահաճ հաճախորդի կարիքները: Շնորհիվ ոլորտում ունեցած մեր անգնահատելի փորձի, մեր նպատակն է անմոռանալի պահեր ստեղծել մեր հյուրերի համար: Մենք պարզապես չենք ստեղծում ժամանց, մենք ստեղծում ենք պատմություններ, և յուրաքանչյուր առանձնատուն (որոնք դուք տեսնում եք մեր կայքում) այդ պատմության մի մասն է: Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք նորագույն չափանիշներ սահմանել ոլորտում և որ ամենակարևորն է մենք օր օրի հստակ ու կայուն քայլերով շարժվում ենք առաջ՝ բարելավելով մեր երկրում սպասարկման ոլորտը՝ շքեղ առանձնատները հասանելի դարձնելով բոլորին:

about-us-image
about-us-page-image

Ինչու համագործակցել amaranoc.am -ի հետ

Amaranoc.am-ի ընտրությունը երաշխավորում է շքեղության, անհատականացված սպասարկման բարձր մակարդակ և իհարկե վստահության հիմքի վրա կառուցված կայուն համագործակցություն. Գերազանցության հանդեպ մեր բարձր ձգտումը և հավատարմությունը, էքսկլուզիվ առաջարկների լայն ընտրությունը և մեր յուրաքանչյուր հյուրի նախասիրությունների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը մեզ առանձնացնում են ոլորտում բոլորից՝ դարձնելով առաջատար; Մենք առաջարկում ենք որակ և ստեղծում ենք հարմարավետության բարձր զգացում, որոնք գերազանցում են ձեր բոլոր սպասելիքները; Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների և մեր հաճախորդների վստահությունը: Այդ վստահությունը մեր ընկերության հիմքն է: Մենք խորապես հակված ենք այն գաղափարին, որ մեր առանձնատներում անցկացրած յուրաքանչյուր պահը պետք է լինի առանձնահատուկ: Մեր գործընկերների և հաճախորդների վստահությունը մեր կարևորագույն արժեքն է, իսկ ամենաբարձր մակարդակով սպասարկումը մեր ընդհանուր նպատակը:

about-us-page-image

Մարքեթինգ

Amaranoc.am-ում մենք գիտակցում ենք մարքեթինգի առանցքային դերը ամառանոցների վարձակալության ոլորտում; Մեր ռազմավարական մարքեթինգային նախաձեռնությունները ներառում են էքսկլյուզիվ համագործակցություններ և շեշտադրում են մեր ամառանոցների եզակի առանձնահատկությունները. 10 մասնագետից բաղկացած մեր պրոֆեսիոնալ մարքեթինգի թիմը աշխատում է բարձր պատասխանատվությամբ և նվիրումով, որպեսզի դուք միշտ առաջինը տեղեկացված լինեք լավագույն առաջարկների մասին.

about-us-page-image

Մեր պատմությունը

Amaranoc.am - ը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 1-ին և հենց այդ օրվանից սկսած մինչ օրս մենք չենք դադարում զարմացնել մեր հաճախորդներին և գոհացնել մեր գործընկերներին; Մենք հպարտ ենք, որ այս նախագիծը մեր ողջ թիմի համատեղ ջանքերի արդյունքն է և հանդիսանում է Hasce.am անշարժ գույքի ընկերության ամենակարևոր մաս: Յուրաքանչյուր քայլ ամրապնդել է մեր հիմնադիր սկզբունքները և առաջ է մղել մեզ ձեռք բերել անուն, որին վստահում են բոլորը. Եվ եթե դուք այստեղ եք, հավատացած եղեք, որ ամեն ինչ դեռ առջևում է.

about-us-image

Տեղադրել հայտարարություն

Մուտքագրեք Ձեր տվյալները նշված դաշտերում և մենք կկապնվենք Ձեզ հետ